«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան կարող է տեղափոխվել «Ինտեր» կամ «Յուվենտուս», հայտնում է Sport.es-ը:
«Բարսան» համաձայն է անվճար բաց թողնել իսպանացուն։ Կատալոնական ակումբը, ելնելով ֆինանսական իրավիճակից, նախատեսում է բաժանվել պաշտպանից, որպեսզի հաջորդ մրցաշրջանում թեթևացնի աշխատավարձերի բյուջեի ծանրաբեռնվածությունը։
«Ինտերը» և «Յուվենտուսը» ցանկություն են հայտնել ձեռք բերել ֆուտբոլիստին:
Նշվում է, որ Ալբայի ծառայություններով հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»։