Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հաստատել է, որ հաջորդ մրցաշրջանում կմնա ներկայիս պաշտոնում:
«Խոսելու համար, թե ինչ կլինի հաջորդ մրցաշրջանում, պետք է մի փոքր սպասել: Մենք գնահատում ենք այն, ինչ տեղի ունեցավ չորեքշաբթի և այս երկու մրցաշրջանի ընթացքում: Վերջին խաղը շատ վատ էր, բոլորիս համար ցավալի։
Լավ մրցաշրջան էր, բայց կարող էր ավելի լավը լինել: Մենք դա կգնահատենք, և դա քայլ կլինի դեպի հաջորդ մրցաշրջանը։ Ես պայմանագիր ունեմ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը և ցանկանում եմ այն ավարտել:
Երեկ սովորականի պես խոսեցի Պերեսի հետ։ Մենք հանդիպում ունեցանք, որտեղ նա հայտնեց իր աջակցությունն իմ հանդեպ։ Մենք մեծ ոգևորությամբ առաջ ենք շարժվում, որպեսզի ամեն ինչ շտկվի»։
«Ռեալում» աշխատանքը շարունակելու մասին
«Այո, ինձ դա երաշխավորել են»,- ասել է մադրիդյան թիմի գլխավոր մարզիչը, ում խոսքերն է մեջբերում Ok diario-ն։
























































