Լա Լիգայի նախագահ Խավիեր Տեբասը քննադատել է Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսին՝ փոքր ակումբների նկատմամբ վերաբերմունքի և եվրոպական Սուպերլիգա ստեղծելու ցանկության համար։
«Ես երկար տարիներ ճանաչում եմ «Ռեալի» նախագահին։ Շատ հանդիպումներ եմ ունեցել նրա հետ։ Ես գիտեմ, թե ինչ է նա մտածում իսպանական և եվրոպական ֆուտբոլի մասին։ Նա կարծում է, որ Մադրիդի «Ռեալին» այլևս պետք չէ խաղալ Իսպանիայի որոշ մարզադաշտերում։ Օրինակ՝ ինչո՞ւ է նա խաղում 40000 բնակիչ ունեցող քաղաքներում։
Նա ցանկանում է խաղալ ուժեղ առաջնությունում, և որպես հեռանալու պատճառ նշում է այն փաստը, որ Լա Լիգան իբր շատ թույլ է և բավարար գումար չի տալիս մեծ ակումբներին աջակցելու համար։
Երկար տարիներ ես Ֆլորենտինոյի հետ շատ լավ հարաբերություններ ունեի, և վատ, և շատ վատ: Բայց ես գիտեմ, թե նա ինչ է ուզում ֆուտբոլից։ Սուպերլիգայի ստեղծումն ի վերջո կսպանի ազգային արտադրանքըԿ Եվ նա դա գիտի, քանի որ հիմար չէ»,- մեջբերում է Տեբասին AS-ը։
























































