«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդիի մասին։
«Սուբիմենդիին համարում եմ արտասովոր հենակետային կիսապաշտպան: Նա բարձրակարգ խաղացող է: Նա շատ լավ է հասկանում խաղը, հիանալի է խաղում գնդակով և առանց գնդակի։
Սուբիմենդին խաղում է այն ֆուտբոլը, որը մենք սիրում ենք այստեղ՝ «Բարսելոնայում»: Սա մեր ոճն է»,- Չավիի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Ավելի վաղ Չավին պատասխանել էր ամառվա իր առաջնահերթ տրանսֆերային նպատակի մասին հարցին՝ նշելով, որ «Բարսելոնային» հենակետային կիսապաշտպան է անհրաժեշտ։
























































