Ֆլորենտինո Պերեսը շարունակում է վստահել Կառլո Անչելոտիին։
Մադրիդի «Ռեալի» նախագահը հանդիպել է թիմի գլխավոր մարզչի հետ և հասկացրել, որ հաջորդ մրցաշրջանում Կառլո Անչելոտին կմնա ակումբի ղեկին։
Ինչպես հաղորդում է Marca-ն՝ Պերեսն ու Անչելոտին համաձայնել են, որ նախագիծը պետք է բարելավվի, իսկ թիմը պետք է ուժեղացվի:
Ֆլորենտինո Պերեսն ասել է, որ թիմը կուժեղացվի. նրա համար կարևոր է, որ այն մրցունակ դառնա:
Չի սպասվում, որ տրանսֆերային շուկայում աշխատանքն ագրեսիվ կլինի, բայց փոփոխություններ տեղի կունենան։ Մասնավորապես, գլխավոր առաջադրանքներից մեկը Ջուդ Բելինգհեմի տեղափոխությունն է Դորտմունդի «Բորուսիայից»։
Ի թիվս այլ բաների՝ Մադրիդի «Ռեալը» հույս ունի, որ հաջորդ մրցաշրջանում թիմի երիտասարդները կբարելավվեն:
Մադրիդյան ակումբը Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում պարտվել է «Մանչեսթեր Սիթիին» (1:5 ընդհանուր հաշվով):























































