«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը հայտնել է, որ վնասվածքից ապաքինված հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հիվանդության պատճառով կարող է բաց թողնել Անգլիայի Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Բորնմութի» հետ արտագնա հանդիպումը։
«Մարկուս Ռեշֆորդը լավ է մարզվել ամբողջ շաբաթ, բայց այսօր նա հայտնեց, որ հիվանդ է: Պետք է տեսնենք, թե ինչպես է նա վերականգնվում օրվա ընթացքում ու վաղը որոշենք։
Վստահաբար կարող եմ ասել, որ Ռաֆայել Վարանը հասանելի է, թիմի հետ մարզմանը միացել է նաև Սքոթ ՄաքԹոմինեյը։ Երբ տեսնենք, թե որքան լավ է նա մարզվում և պատրաստ է, այն ժամանակ կորոշենք՝ նա կլինի՞ կազմում»,- տեն Հագի խոսքերն է մեջբերում 90min-ը։
Պրեմիեր լիգայի 37-րդ տուրի «Բորնմութ» — «Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա շաբաթ օրը՝ մայիսի 20-ին, Բորնմութում։ Սկիզբը՝ Երևանի ժամանակով 18:00:
























































