Չավին «Բարսելոնայի» ղեկավարությանը հայտնել է, որ դեմ է Ռաֆինյայի վաճառքին։
Ինչպես գրում է AS-ը, Ժոան Լապորտայի և Դեկոյի հետ հանդիպումների ժամանակ, որն ապագայում կդառնա «Բարսելոնայի» մարզական տնօրենը, Չավին ասել է, որ հաջորդ մրցաշրջանում լիարժեք հույսեր է կապում Ռաֆինյայի վրա։
«Բարսայի» մարզիչը կարծում է, որ բրազիլացուն պետք է պահել, քանի որ տրանսֆերային շուկայում դժվար կլինի հարձակման աջ եզրում ավելի լավ խաղացողի գտնել: Չավին շատ գոհ է Ռաֆինիայի խաղից։ Բացի այդ, եզրային հարձակվողը չի ցանկանում հեռանալ։
Հաշվի առնելով Ուսման Դեմբելեի առողջական վիճակի հետ կապված մշտական խնդիրները՝ Չավիին պետք է խաղացող, որը կարող է փոխարինել նրան՝ չկորցնելով որակը:
Անսու Ֆատին, Ֆերան Տորեսը, Ֆրանկ Կեսիեն և Ժորդի Ալբան կարող են տրանսֆերի հանվել:
Ռաֆինյան այս մրցաշրջանում բոլոր մրցաշարերում «Բարսայի» կազմում անցկացրած 46 խաղում դարձել է 10 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ:























































