Մադրիդի «Ռեալը» չի պատրաստվում հեռացնել Կառլո Անչելոտիին և ցանկանում է շարունակել նրա հետ աշխատանքը հաջորդ մրցաշրջանում: Այս մասին հայտնում է The Athletic-ը:
Աղբյուրի համաձայն՝ մադրիդյան ակումբը չի պատրաստվում հեռացնել Անչելոտիին, չնայած Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությանը (1:5 ընդհանուր հաշվով):
Նշվում է, որ Մադրիդի «Ռեալի» նախագահ Ֆլորենտինո Պերեսը դեռ պետք է անձամբ խոսի իտալացի մարզչի հետ, սակայն, եթե խոսքը հեռացման մասին լիներ, նրան կտեղեկացվեր։
Բացի այդ, Կառլո Անչելոտին վայելում է Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստների աջակցությունը։ Նրանց խոսքով, 63-ամյա մասնագետին հաջողվել է թիմում հասնել աջակցության և միասնության զգացումի։
Անչելոտիի գործող պայմանագիրը «Ռեալի» հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի ամառ։ Այս մրցաշրջանում իտալացի մարզչի գլխավորությամբ մադրիդցիները նվաճեցին Իսպանիայի գավաթը։
























































