Մադրիդի «Ռեալի» նախկին կիսապաշտպան Գուտին հիասթափված է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղում (0-4) թիմի ցուցադրած խաղից։
«Ես «Ռեալին» չտեսա խաղադաշտում։ Ինչպիսի՞ն էր խաղի պլանը: Պարզ էր, որ «Ռեալը» գնդակը տիրելու հնարավորություն չի ստանա, իսկ «Սիթին» ավելի հաճախ է գրոհելու։ Խաղում եղան հատվածներ, երբ «Ռեալը» ճնշում էր գործադրում, բայց ոչ կազմակերպված, և դա մոլորեցրեց խաղացողներին։ «Սիթին» ամեն ինչ կատարյալ արեց, իսկ «Ռեալը» չէր հասկանում, թե ինչպես վարվել դրա հետ։ Այլ մրցակիցների հետ «Ռեալը» կարող է ավելի շատ գնդակ ունենալ, բայց ոչ «Սիթիի» դեմ:
«Ռեալն» անկեղծորեն վատ խաղաց. Բոլորն են մեղավոր։ Ոչ միայն Կարլո Անչելոտին»,- ասել է Գուտին։
«Մանչեսթեր Սիթին» ընդհանուր 5:1 հաշվով հաղթեց «Ռեալին» և դուրս եկավ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ «Ինտերի» դեմ:
























































