Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան արձագանքել է «Միլան» իր հնարավոր տեղափոխության մասին լուրերին։
«Խոսակցություննե՞ր կան իմ՝ «Միլան» տեղափոխվելու մասին: Երդվում եմ, որ դրա մասին ոչինչ չեմ լսել: Ես պայմանագիր ունեմ «Ատլետիկոյի» հետ մինչև 2024 թվականի հունիսի 30-ը, և իմ գործակալն ինձ ոչինչ չի ասել»,- Մորատայի խոսքն է մեջբերել Tuttosport-ը։
Մորատան Ա Սերիայում հանդես է եկել «Յուվենտուսում»՝ 2014-ից 2016 և 2020-ից 2022 թվականներին։
Ընթացիկ մրցաշրջանում 30-ամյա իսպանացին «մադրիդյան» թիմի կազմում անցկացրել է 42 հանդիպում՝ դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ:
























































