Ժոան Լապորտան ընդունել է Մատեու Ալեմանիի՝ «Բարսելոնայում» մնալու ցանկությունը։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ալեմանին փոխել է «Ասթոն Վիլա» տեղափոխվելու որոշումը և մտադիր է շարունակել աշխատանքը կատալոնական ակումբում։
Ինչպես հաղորդում է Diario Sport-ը՝ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հավանություն է տվել մարզական տնօրենի որոշմանը, ում հետ հանդիպել է չորեքշաբթի օրը։
Ակումբից շուտով պաշտոնական հաստատում է սպասվում։
























































