Մատեու Ալեմանին վերանայել է «Բարսելոնայի» մարզական տնօրենի պաշտոնից հեռանալու իր որոշումը, հայտնում է իսպանական Sport պարբերականը։
Մայիսի սկզբին «Բարսելոնայի» պաշտոնական կայքում հայտարարություն էր հրապարակվել, որ Ալեմանին կլքի պաշտոնը 2023 թվականի հունիսի 30-ին։ Լրատվամիջոցների տեղեկություններով՝ նա պայմանավորվածություն ուներ «Աստոն Վիլայում» կարիերան շարունակելու համար։
Այնուամենայնիվ, Ալեմանին չորեքշաբթի օրը հանդիպել է «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտայի հետ և առաջարկել շարունակել իր աշխատանքը ակումբում։
60-ամյա Ալեմանին կատալոնացիների մարզական տնօրենն է 2021 թվականի մարտից։
























































