«Բավարիայի» հարձակվող Սադիո Մանեն կարող է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ», հայտնում է Daily Mirror-ը:
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը դժգոհ է «Բավարիայում» իր կարգավիճակից և ցանկանում է հեռանալ ակումբից հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ։
Հաղորդվում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ նոր հարձակվողի կարիք ունի, և ունիվերսալ Մանեն գրավիչ տարբերակ է ակումբի ղեկավարության համար:
Մանեն Մյունխենի «Բավարիային» է միացել 2022 թվականի ամռանը՝ կնքելով մինչև 2025 թվականը նախատեսված պայմանագիր:
Այս մրցաշրջանում նա 36 խաղում դարձել է 12 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։
























































