«Նապոլիի» կենտրոնական պաշտպան Կիմ Մին Ջեն համաձայնության է եկել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ անձնական պայմանագրի շուրջ:
Ինչպես հայտնում է Il Mattino-ի նեապոլիտանական հրատարակությունը, Էրիկ տեն Հագի թիմում կորեացին տարեկան կվաստակի 9 միլիոն եվրո։
Այժմ «Մանչեսթեր Յունայթեդը» պետք է համաձայնեցնի «Նապոլիի» հետ տրանսֆերի մանրամասները։ Հիշեցնենք, որ Լուչիանո Սպալետիի թիմի հետ Կիմ Մին Ջեի պայմանագրում կա տրանսֆերի փոխհատուցման գումար, որը կազմում է 50 միլիոն եվրո։
Կորեացին իր դեբյուտային մրցաշրջանն է անցկացնում Եվրոպայի թոփ-5 առաջնություններում։ Կիմ Մին Ջեն «Նապոլիի» կազմում առաջին իսկ մրցաշրջանում նվաճեց Իտալիայի չեմպիոնի տիտղոսը։
























































