Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Ալվարո Մորատան չի լսել իր նկատմամբ «Միլանի» և «Ռոմայի» հետաքրքրության մասին:
Հիշեցնենք, որ 30-ամյա հարձակվողը նախկինում պաշտպանել է Թուրինի «Յուվենտուսի» գույները Իտալիայի առաջնությունում։
«Միլանը» և «Ռոման» հետաքրքրվա՞ծ են ինձնով։ Երդվում եմ, որ ոչինչ չեմ լսել այդ մասին, իմ գործակալն ինձ ոչինչ չի ասել: «Ատլետիկոյի» հետ պայմանագիր ունեմ մինչև 2024 թվականի ամառ։ Դուք երբեք չգիտեք, թե ինչ կարող է լինել ապագայում:
Եթե կա ակումբ, որը պատրաստ է լավ գումար վճարել, և «Ատլետիկոն» ամեն ինչ կազմակերպի, ամեն ինչ կարող է պատահել: Միաժամանակ, կրկնում եմ, որ ոչինչ չեմ լսել «Ռոմայի» ու «Միլանի» հետաքրքրության մասին»,- Մորատայի խոսքերն է մեջբերում Calciomercato-ն։
























































