Ճապոնիայի մայրաքաղաքում շարոււնակվում է Տոկիո-2020-ի նախապատրաստական փուլը: Այժմ կազմակերպիչները վերջին աշխատանքներն են տանում Օլիմպիական կրակի ուղու և ճանապարհի վրա:
Օլիմպիական և Պարալիմպիկ խաղերի Ճապոնիայի պատասխանատու` նախարար Սեյկո Հաշիմոտոն լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Տոկիոն լիովին պատրաստ է ընդունել ամառային 32-րդ խաղերը: Վերջինս ՄՕԿ-ի նախագահին հավաստիացրել է, որ խաղերի անցկացման համար տեխնիկական կամ կազմակերպչական որևէ խոտան չկա:
Հիշեցնենք, որ այսօր՝ մարտի 3-ին և վաղը՝ մարտի 4-ին կկայանա ՄՕԿ-ի համաժողովը, որտեղ կքննարկվեն նաև Տոկիո-2020-ին վերաբերող մի շարք հարցեր: