Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Մարկո Ասենսիոն ցանկանում է մնալ ակումբում։ Այս մասին հայտնում է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում Անգլիայի և Իտալիայի թիմերը։ Հաղորդվում է, որ «սերուցքայինների» հետ ֆուտբոլիստի պայմանագիրը երկարաձգելու բանակցությունները շարունակվում են, սակայն կողմերը դեռ վերջնական համաձայնության չեն եկել։
27-ամյա իսպանացին Մադրիդի «Ռեալում» հանդես է գալիս 2016 թվականի ամառվանից։
























































