«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին այս շաբաթ պետք է հայտնի թիմի որոշ խաղացողների, որ նրանք նոր ակումբ փնտրեն։
Ինչպես հայտնում է Sport-ը, մարզիչն արդեն կազմել է այն խաղացողների ցուցակը, ովքեր ընդգրկված չեն հաջորդ մրցաշրջանի իր ծրագրերում:
Աղբյուրը դեռ չի հայտնում այն ֆուտբոլիստների անունները, ովքեր առաջիկա մրցաշրջանում պետք է հեռանան «Բարսելոնայից», բայց, ամենայն հավանականությամբ, այդ ցուցակում ընդգրկված են Ֆերան Տորեսը, Ռաֆինյա Դիասը և Անսու Ֆատին: Այս խաղացողների տրանսֆերների վաճառքից «Բարսելոնան» ակնկալում է գումար ստանալ ֆինանսական խնդիրները լուծելու համար։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ «Բարսելոնան» նվաճեց Իսպանիայի չեմպիոնի տիտղոսը՝ կատալոնական դերբիում հաղթելով «Էսպանյոլին»:
























































