«Բարսելոնայի» նախկին պաշտպան Ժերար Պիկեն չի մասնակցել կատալոնական թիմի չեմպիոնական շքերթին։
Երկուշաբթի օրը «Բարսելոնայի» ֆուտբոլիստները հավաքվել էին «Կամպ Նոու» մարզադաշտի մոտ՝ ավտոբուսով քաղաքի փողոցներով չեմպիոնական շքերթ անցկացնելու համար:
Կատալոնական թիմի գլխավոր մարզիչ Չավին ավելի վաղ հայտարարել էր, որ տոնակատարությանը հրավիրվելու է կարիերան ավարտած Պիկեն։
Սակայն, ըստ Mundo Deportivo-ի, Պիկեն չի մասնակցել երեկ կայացած շքերթին։ 2022 թվականի նոյեմբերին Պիկեն հայտարարեց «Բարսելոնայից» հեռանալու և կարիերան ավարտելու մասին։ Ընթացիկ մրցաշրջանում 36-ամյա պաշտպանը Լա Լիգայում անցկացրել է 6 հանդիպում:
























































