«Վուլվերհեմփթոնը» ցանկանում է առնվազն 52 միլիոն եվրո ստանալ իր կիսապաշտպան Ռուբեն Նևեշի՝ «Բարսելոնա» տեղափոխությունից, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի համաձայն, «գայլերի» ղեկավարությունը չի ցանկանում խաղացողների փոխանակում իրականացնել կապտանռնագույնների հետ՝ չնայած վերջին շրջանում «Բարսայի» կիսապաշտպան Անսու Ֆատիի նկատմամբ հետաքրքրությանը:
Հաղորդվում է, որ «գայլերի» ղեկավարները կհամաձայնվեն պորտուգալացի կիսապաշտպանին կատալոնյան թիմ բաց թողնել միայն 52 միլիոն եվրոյի դիմաց: Ակումբների միջև բանակցությունները սպասվում են առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում:
Ֆուտբոլիստի պայմանագիրն անգլիական ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 40 միլիոն եվրո։
«Վուլվերհեմփթոնը» չի ցանկանում Նևեշին բաց թողնել որպես ազատ գործակալ 2024 թվականին։ Միաժամանակ, ակումբը շահագրգռված չէ խաղացողի՝ Պրեմիեր լիգայի ակումբ տեղափոխության հարցում։ Ինքը՝ խաղացողը, ցանկանում է խաղալ մի թիմում, որը մասնակցում է Չեմպիոնների լիգային։
Այս մրցաշրջանում պորտուգալացի կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ցանկանում է իր թիմում տեսնել Նևեշին, իսկ թիմի գլխավոր մարզիչ Չավին հետաքրքրված չէ ֆուտբոլիստի ձեռքբերմամբ։
























































