«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտնել է, որ ինքը հարթել է հարաբերությունները ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, և կատալոնական ակումբը ակնկալում է պայմանագիր կնքել արգենտինացու հետ՝ չնայած Սաուդյան Արաբիայի «Ալ-Հիլյալ» ակումբի առաջարկին:
«Ես խոսել եմ Մեսսիի հետ, մենք վերահաստատել ենք կապերը։ Շատ հաճելի էր։ «Ալ-Հիլյալի» առաջա՞րկը. «Բարսելոնան» «Բարսելոնա» է. Այս ակումբը կարող է մրցել բոլորի հետ։ Սաուդյան Արաբիան լավ աշխատանք է կատարում, մեծ գումարներ է ներդնում ֆուտբոլում… Բայց ես շարունակում եմ պնդել, որ «Բարսելոնան» Մեսսիի տունն է: Մենք ցանկանում ենք, որ նա վերադառնա»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում TV3-ը:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Մեսսին որոշել է պայմանագիր կնքել «Ալ-Հիլյալի» հետ։ Խոսվում է, որ սաուդյան ակումբն արգենտինացուն տարեկան 400 մլն եվրո աշխատավարձ է առաջարկում:
























































