86 տարեկան հասակում մահացել է Իսպանիայի հավաքականի նախկին ավագ և «Բարսելոնայի» լեգենդ Ֆեռան Օլիվելյան։
Օլիվելյան, որը խաղում էր որպես պաշտպան, իր ողջ պրոֆեսիոնալ կարիերան անցկացրել է «Բարսելոնայում»: Կատալոնական ակումբում խաղալու 13 տարիների ընթացքում նա երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն՝ 1959 և 1960 թվականներին, ինչպես նաև չորս անգամ նվաճել է երկրի գավաթը՝ 1957, 1959, 1963 և 1968 թվականներին: Իսպանիայի հավաքականի կազմում Օլիվելյան անցկացրել է 18 հանդիպում: Եվրո 1964-ի իր հաղթանակի ժամանակ թիմի ավագն էր:
Ֆուտբոլիստի կարիերան ավարտելուց հետո նա որպես տնօրեն է աշխատել ակումբում։
























































