«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, որ վերջերս խոսել է թիմի նախկին առաջատար Լեո Մեսսիի հետ։
«Ես խոսեցի Լեոյի հետ, որպեսզի ինչ-որ կերպ շտկեմ իրավիճակը, որը ստեղծվեց, երբ ես ստիպված էի ակումբին վեր դասել ամեն ինչից, ներառյալ նրան՝ աշխարհի լավագույն խաղացողին:
Վերջերս նամակագրություն ենք ունեցել։ Այս շփումը իսկապես սիրով էր լցված, հաճելի էր։ Ես շնորհավորեցի նրան Աշխարհի առաջնությունում հաղթելու կապակցությամբ։ Մենք իրար ճանաչում ենք երկար տարիներ, լավ հարաբերություններ ենք կառուցել։
Մենք ցանկանում ենք պայմանագիր կնքել Մեսսիի հետ, բայց մեծ գումարներ չենք ներդնի նրան ձեռք բերելու համար։ Ակումբը խնայողության ռեժիմում է։ Մենք աշխատում ենք հաջորդ մրցաշրջանում շատ մրցունակ թիմ կառուցելու վրա։ Տեսնենք, թե արդյո՞ք մեր տնտեսական ծրագիրը կհաստատվի»,- ասել է «Բարսելոնայի» նախագահը Els matins de TV3-ին:
























































