Պաշտպան Ալվարո Սանտյագո Մոուրինյոն, ով հանդես է գալիս «Ռասինգ Մոնտեվիդեոյում», կարող է կարիերան շարունակել Իսպանիայի առաջնությունում։
Այս մասին հայտնում են լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ինչպես հայտնի է դարձել ինսայդերին, ֆուտբոլիստի տրանսֆերով հետաքրքրված է Մադրիդի «Ատլետիկոն»։ Կողմերը բանակցություններ են վարել և մոտ են գործարքի ավարտին։
21-ամյա ուրուգվայցի ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 500 հազար եվրո։
«Ատլետիկոն» 34 տուրից հետո Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում երրորդ տեղում է։
























































