«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավին խոսել է «Էսպանյոլի» երկրպագուների հետ տեղի ունեցած միջադեպի մասին (4-2), որոնք խաղից հետո հարձակվել են «Բարսելոնայի» ֆուտբոլիստների վրա։
«Տոնելը սովորական է, բայց ես հասկանում եմ, որ մենք տանը չենք, և չի կարելի անհարգալից լինել: Գիտեմ, որ դա դժվար է վերահսկել, բայց նրանց ասացի, որ ավելի լավ է հեռանալ: Ինձ ասացին, որ մի փոքր անախորժություն է եղել։ Ես երկրպագուներին մոտիկից չեմ տեսել. արդեն ներսում էի։ Ես սրան մեծ նշանակություն չէի տա։ Մենք շատ ուժգին տոնեցինք հանդերձարանում։ Ես շատ ռացիոնալ եմ, բայց դժվար է նման բանը չտոնել: Մենք չտոնեցինք, քանի որ դա «Էսպանյոլի» խաղադաշտն էր»,- Չավիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Հիշեցնենք, որ «Էսպանյոլի» երկրպագուները եզրափակիչ սուլիչից հետո վազեցին տնային խաղադաշտ, իսկ կենտրոնում «Բարսելոնայի» խաղացողները տոնում էին առաջնության չեմպիոնի տիտղոսը: Կատալոնական ակումբի ֆուտբոլիստներն արագ լքել են խաղադաշտը։
























































