«Բարսելոնայի» փոխնախագահ Ռաֆա Յուստեն խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական թիմ հնարավոր վերադարձի մասին։
«Մեսսի՞ն։ Նա շատ տղաների շատ լավ ընկերն է, որոնք այսօր տոնում են Լա Լիգայի չեմպիոնի կոչումը… Վստահ եմ, որ նա երջանիկ է: Կցանկանայի, որ Մեսսին վերադառնար»,- Յուստեի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մեսսին ամռանը կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Արգենտինացու կարիերան շարունակելու տարբերակներից մեկը «Բարսելոնա» վերադառնալն է։
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Էսպանյոլի» հետ խաղում (4:2) ժամանակից շուտ չեմպիոն է հռչակել Լա Լիգայում: Ակումբը չորս տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց իսպանական Պրիմերան։ Կապտանռնագույններինհամար չեմպիոնությունը 27-րդն էր իրենց պատմության մեջ: Ավելի շատ տիտղոս ունի միայն Մադրիդի «Ռեալը»՝ 35։
























































