«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ընդգծել է գլխավոր մարզիչ Չավիի ներդրումն առաջնությունը հաղթելու գործում։
«Չավին շատ է աշխատել թիմին որակյալ ֆուտբոլ մատուցելու համար: Նա արժանի է շնորհավորանքների։ Մենք հիանալի մարզիչ ունենք, հիանալի կազմ։ Շատ գոհ ենք, որ մեր աշխատանքը շարունակվում է։
Միշտ կարծում էի, որ ճիշտ ուղու վրա ենք, բայց երբեք չեմպիոնությունը որպես փաստ չեմ ընդունել, քանի որ անակնկալները միշտ էլ հնարավոր են։ Մենք ցանկանում էինք որքան հնարավոր է շուտ հաղթել առաջնությունը։ Լավ հանդիպում անցկացրինք «Էսպանյոլի» հետ և նվաճեցինք տիտղոսը»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Sport-ը:
Հիշեցնենք, որ «Բարսելոնան» «Էսպանյոլի» հետ խաղում (4:2) ժամանակից շուտ չեմպիոն է հռչակել Լա Լիգայում: Ակումբը չորս տարվա ընթացքում առաջին անգամ հաղթեց իսպանական Պրիմերան։ Կապտանռնագույններինհամար չեմպիոնությունը 27-րդն էր իրենց պատմության մեջ: Ավելի շատ տիտղոս ունի միայն Մադրիդի «Ռեալը»՝ 35։
























































