Իսպանիայում երեկ կայացավ Լա Լիգայի 34-րդ տուրի հանդիպումը, որում «Բարսելոնան» 4-2 հաշվով հաղթեց «Էսպանյոլին» և ժամանակից շուտ դարձավ չեմպիոն։
Հանդիպման ավարտից հետո «Բարսայի» ֆուտբոլիստները հավաքվել են խաղադաշտի կենտրոնում և սկսել են տոնել հաղթանակը, ինչը դուր չի եկել «Էսպանյոլի» երկրպագուներին։ Երկրպագուները զանգվածաբար ներխուժել են խաղադաշտ և վազել դեպի խաղացողները՝ ստիպելով նրանց շտապ լքել խաղադաշտը։
























































