Քիչ անց՝ Երևանի ժամանակով 23։00-ին, կմեկնարկի Լա լիգայի 34-րդ տուրի «Էսպանյոլ» — «Բարսելոնա» հանդիպումը։
Արդեն հայտնի է հյուրերի մեկնարկային կազմը։

«Բարսելոնան» 33 խաղից հետո 82 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը և 11 միավորով է գերազանցում 2-րդ տեղում գտնվող «Ռեալին», որը 34 խաղ է անցկացրել։
Այս խաղում հաղթանակի դեպքում «Կապտանռնագույնները» կդառնան չեմպիոն։ Ոչ-ոքիի դեպքում առաջնության ավարտից 4 տուր առաջ «Ռեալից» առավելությունը կկազմի 12 միավոր, սակայն հավասար միավորների դեպքում միմյանց միջև խաղերի արդյունքում առավելություն ունի մադրիդյան ակումբը։
























































