Ավարտվել է Իսպանիայի Պրիմերայի 34-րդ տուրի հանդիպումը, որում Վիգոյի «Բալայդոս» մարզադաշտում «Սելտա Վիգոն» ընդունել էր «Վալենսիային»։ Հանդիպումն ավարտվել է հյուրերի հաղթանակով՝ 2։1 հաշվով։
Ութերորդ րոպեին Ջասթին Կլյուվերտը առաջ է մղել «Վալենսիային»: 60-րդ րոպեին Հարիս Սեֆերովիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ 88-րդ րոպեին Ալբերտո Մարին գրավել է մրցակցի դարպասն ու հաղթանակ պարգևել «Վալենսիային»։
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում «Սելթան» զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 13-րդ, իսկ «Վալենսիան»՝ 14-րդ հորիզոնականը
























































