Սերբիայի նախկին հարձակվող Պրեդրագ Միյատովիչը խոսել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Էդեն Ազարի խաղում գրանցված անկման մասին։
«Ակումբը ոչինչ չի կարող անել, հիմա Ազարին վաճառելը իրատեսական չէ։ Նա արդեն կորցրել է ֆուտբոլ խաղալու ցանկությունը։ Մադրիդի «Ռեալը» պետք է նրան պահի պայմանագրով մնացած տարվա ընթացքում»,- Միյատովիչի խոսքերն է փոխանցում AS-ը:
Ազարը Մադրիդում հանդես է գալիս 2019 թվականի ամառվանից։
























































