«Բարսելոնայի» նախկին մարզիչ Ռոնալդ Կումանը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ կատալոնական ակումբ հնարավոր վերադարձի մասին։
«Նախագահ Լապորտան ցանկանում է պահպանել իր կերպարը, քանի որ նա հայտնի է որպես մարդ, ով բաց թողեց Մեսսիին: Չեմ կարծում, որ Մեսսին կվերադառնա «Բարսելոնա»։ Բուսկետսը կհեռանա, Ժորդի Ալբան նույնպես չի մնա, իսկ նրանք երեքով՝ լավ ընկերներ են։ Չեմ զարմանա, եթե նրանք միասին գնան Մայամի կամ Սաուդյան Արաբիա։
Կամպ Նոուի վերանորոգո՞ւմը․․. Ինձ զարմացնում է, թե ինչպես է «Բարսելոնան» պատրաստվում վերանորոգել իր մարզադաշտը, ինչպես է այն շարունակում գործել՝ չնայած այդքան մեծ պարտքին։
Ֆուտբոլիստներին ստիպում են զոհաբերել աշխատավարձերը, համաձայնել ոչ այնքան շահավետ պայմանագրերի»,- Կումանի խոսքերն է մեջբերում Mundo Deportivo-ն։
























































