Մադրիդի «Ռեալը» հաջորդ մրցաշրջանում ապահովել է Չեմպիոնների լիգայի ուղեգիրը։ Դա հնարավոր է դարձել Իսպանիայի առաջնության 34-րդ տուրի խաղում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (1-0):
«Սերուցքայինները» մինչև մրցաշրջանի ավարտը չեն կորցնի իրենց տեղը Չեմպիոնների լիգայի գոտում։
Մադրիդի «Ռեալը» 27-րդ անգամ անընդմեջ նվաճեց Չեմպիոնների լիգայի խմբային փուլի ուղեգիր։ Սա լավագույն արդյունքն է բոլոր ակումբների շրջանում։ Այս ցուցանիշով 2-րդ տեղում «Բարսելոնան» է, որը 20-րդ անգամ անընդմեջ հանդես կգա Չեմպիոնների լիգայում։
Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում «սերուցքայինները» կիսաեզրափակիչ փուլ են հասել, որտեղ պայքարում են «Մանչեսթեր Սիթիի» հետ։ Առաջին հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի (1-1): Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 17-ին Մանչեսթերում։
























































