Planet Football-ը կազմել է Կարլո Անչելոտիի խորհրդանշական հավաքականը՝ իտալացի մասնագետի ողջ մարզչական կարիերայի համար։
Դարպասապահ՝ Տիբո Կուրտուա.
Պաշտպաններ՝ Կաֆու, Ալեսանդրո Նեստա, Սերխիո Ռամոս, Պաուլո Մալդինի։
Կիսապաշտպաններ՝ Կլարենս Զեդորֆ, Անդրեա Պիրլո, Լուկա Մոդրիչ, Կակա։
Հարձակվողներ՝ Կարիմ Բենզեմա, Կրիշտիանու Ռոնալդու։
Մադրիդի «Ռեալի» ներկայիս գլխավոր մարզիչ Անչելոտին իր ողջ կարիերայի ընթացքում գլխավորել է նաև «Միլանը», «Պարման», «Յուվենտուսը», «Չելսին», «Բավարիան», ՊՍԺ-ն, «Նապոլին» և «Էվերտոնը»։
























































