Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին մեկնաբանել է Լա լիգայի 34-րդ տուրի խաղում «Խետաֆեի» նկատմամբ տարած հաղթանակը (1-0).
«Այսպիսի հանդիպմանը հեշտ չէ պատրաստվել։ Առաջին խաղակեսն այնքան էլ լարված չէր, երկրորդում մենք նկատելի բարելավվեցինք մեր խաղը։ Բայց թիմը ողջ խաղի ընթացքում լուրջ էր վերաբերվում հարցին: Չորեքշաբթի օրը կայանալիք «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղին պատրաստվելու այլ տարբերակ չունենք։ Մենք լավ տպավորություններ ունենք այս հանդիպումից։
Թիմը լավ մարզավիճակում է: Ուրախ եմ, որ վերադարձավ Մենդին, ով լուրջ վնասվածք ուներ։ Նա լավ առաջին խաղակես անցկացրեց: Կարծում եմ՝ բոլոր խաղացողները պատրաստ կլինեն մինչև չորեքշաբթի։
Միլիտաոն այսօր լավ հանդիպում անցկացրեց, Նաչոյի հետ շատ հուսալի զույգ են կազմում։ Էդերը շատ կարևոր է մեզ համար, ինչպես կարևոր էր Ռյուդիգերը Հոլանդի հետ դիմակայությունում»,- Անչելոտիի խոսքերն է մեջբերում Marca-ն։
























































