«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան ասել է, թե ինչ է մտածում իր թիմի հնարավոր չեմպիոնական տիտղոսի մասին։
Կատալոնացիները կարող են ժամանակից շուտ հաղթել Իսպանիայի առաջնությունը, եթե Լա լիգայի 34-րդ տուրում հաղթեն «Էսպանյոլին»։
«Հուսով եմ, որ առաջիկա խաղում մենք կարող ենք չեմպիոն դառնալ։ Մենք այս տիտղոսը վաստակել ենք մեր աշխատանքով և մեր երկրպագուների աջակցությամբ: Այժմ Լա Լիգայում հաղթանակը շատ կարևոր է մեզ համար, մենք ճիշտ ուղու վրա ենք, մեզ դեռ շատ տիտղոսներ են սպասում»,- Լապորտայի խոսքերն է մեջբերում Marca-ն։
«Էսպանյոլ»-«Բարսելոնա» հանդիպումը կկայանա վաղը՝ մայիսի 14-ին։
























































