«Յուվենտուսի» վինգեր Անխել Դի Մարիան կարող է վերադառնալ Իսպանիա: 35-ամյա արգենտինացու պայմանագիրն ավարտվում է, և պարզ չէ, թե արդյո՞ք այն կերկարաձգվի:
Ինչպես հայտնում է Tuttosport-ը, Դի Մարիան դիտարկում է կարիերան շարունակելու տարբեր տարբերակներ։ Ֆուտբոլիստը կարող է վերադառնալ Արգենտինա կամ տեղափոխվել «Բարսելոնա»: Կատալոնացիները ձախ եզրային հարձակվող են փնտրում, իսկ Դի Մարիան համապատասխանում է այդ դերին:
Անցած ամառ արգենտինացու ներկայացուցիչներն արդեն առաջարկել էին ֆուտբոլիստի ծառայությունները «Բարսելոնային»։
Աղբյուրը նշում է, որ տրանսֆերի շանսերը կմեծանան, եթե Լիոնել Մեսսին, ում հետ Դի Մարիան լավ հարաբերությունների մեջ է, վերադառնա Կատալոնիա։ Հիշեցնենք, որ 2010-ից 2014 թվականներին Անխել դի Մարիան հանդես է եկել կատալոնացիների գլխավոր մրցակցի՝ Մադրիդի «Ռեալի» կազմում:
























































