«Ինտերի» իտալացի պաշտպան Ալեսանդրո Բաստոնին խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ խաղում «Միլանի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։ Խաղն ավարտվել է 2:0 հաշվով։
«Ուրախ ենք, քանի որ հասկացանք, թե ինչ կարևոր հանդիպում է սա։ Բայց պետք չէ գլուխը կորցնել: Վեց օրից մեզ սպասվում է ևս մեկ մենամարտ, որը նույնքան դժվար է լինելու։
Հենց այսպիսի խաղի էլ մենք պատրաստվել էինք։ Գիտեինք, թե ինչպես է խաղում «Միլանը», բայց տեխնիկայից ու մարտավարությունից զատ, կարևոր էր խաղադաշտում վճռական վերաբերմունք ցուցաբերելը։ Դա դերբի էր։ Բայց ամենից առաջ այն Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչն էր: Ամեն օր չէ, որ մասնակցում ես նման հանդիպումների։ Մենք ցանկանում էինք լավ սկսել, և դա արեցինք»,- Բաստոնի խոսքերն է մեջբերում «Ինտերի» մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ գոլերը հեղինակեցին Էդին Ջեկոն և Հենրիխ Մխիթարյանը։