Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ինտերը» առաջին կեսից հետո 2։0 հաշվով հաղթում է «Միլանին»։
Հանդիպման հաշիվը 8-րդ րոպեին բացեց Էդին Ջեկոն։
Ընդամենը 3 րոպե անց «Ինտերի» կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը։
32-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց «Միլանի» դարպասին, սակայն VAR-ի միջամտությամբ այն չեղարկվեց։ Թիմերն ընդմիջման գնացին 0։2 հաշվով։