ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին դիմել է «Բարսելոնայի» կիսապաշտպան Սերխիո Բուսկետսին, որը այսօր՝ մայիսի 10-ին, հայտարարեց կատալոնական ակումբից հեռանալու մասին։
«Խաղադաշտում դու միշտ խաղացել ես հինգերորդ համարով, բայց իրականում, որպես խաղացող և որպես մարդ, դու տասի ես արժանի: Մաղթում եմ քեզ և քո ընտանիքին ամենայն բարիք քո կարիերայի նոր փուլում:
Շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ արել ես խաղադաշտում և դրանից դուրս: Մենք շատ թե՛ լավ, թե՛ դժվար պահեր են ունեցել։ Դրանք հավերժ կմնան։ Գրկում եմ քեզ»,- գրել է Մեսսին սոցցանցերում։
Մեսսին և Բուսկետսը «Բարսելոնայում» միասին խաղացել են 13 տարի (2008-ից 2021 թվականներին): Այս մրցաշրջանում իսպանացի կիսապաշտպանը «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 39 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է չորս գոլային փոխանցման հեղինակ:
























































