«Բարսելոնայի» բրազիլացի կիսապաշտպան Ռաֆինյան կեղծ է անվանել այն տեղեկատվությունը, թե ինքը համաձայնել է հաջորդ տրանսֆերային պատուհանում հեռանալ կատալոնական ակու
«Կեղծ լուրեր: Ով տարածում է այս տեղեկությունը, նա բավականաչափ բանիմաց և պրոֆեսիոնալ չէ»,- գրել է Ռաֆինյան սոցցանցի լուրի տակ մեկնաբանության մեջ։
Ռաֆինյան «Բարսելոնա» է տեղափոխվել անգլիական «Լիդսից» 2022 թվականի ամռանը 58 միլիոն եվրոյի դիմաց: Նրա գործող պայմանագիրն իսպանական թիմի հետ նախատեսված է մինչև 2027 թվականը:
Իսպանիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա բրազիլացի հարձակվողը կատալոնական թիմի կազմում մասնակցել է 31 հանդիպման, դարձել յոթ գոլի ու վեց գոլային փոխանցման հեղինակ։
























































