«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան գովել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Տոնի Կրոսին Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղից հետո (1-1):
«Տոնի Կրոսը ստիպեց մեզ ավելի շատ աշխատել պաշտպանությունում, քան մենք ցանկանում էինք: Մենք շատ ավելի քիչ կպաշտպանվեինք, եթե նա այսօր չխաղար կենտրոնական կիսապաշտպանի դիրքում։ Ես գոհ եմ խաղի արդյունքից:
Անպայման կվերանայենք հանդիպումը։ Մենք շատ լավ խաղացինք որոշակի հատվածներում։ Բայց կարծում եմ, որ մենք կարող էինք ավելի ագրեսիվ խաղալ և ավելի շատ գոլեր խփել:
Ես պատասխան խաղի համար մի քանի գաղափար ունեմ։ Բայց նախ պետք է վերանայել այս հանդիպումը»,- Գվարդիոլայի խոսքերն է մեջբերում Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը։























































