Ռոդրին ասել է, որ «Մանչեսթեր Սիթին» մտադիր է ռևանշի հասնել «Ռեալի» նկատմամբ Չեմպիոնների լիգայի նախորդ խաղարկության համար։
Երկրորդ տարին անընդմեջ թիմերը հանդիպում են Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում։ 2022 թվականին իսպանացիները Անգլիայում պարտվեցին 3-4 հաշվով, իսկ տանը հաղթեցին 3-1 հաշվով։
«Ռևանշի հասնելու հնարավորություն կունենանք։ Մեր փիլիսոփայությունն այն է, որ փորձը թույլ է տալիս ինչ-որ բան սովորել: Մենք հիանալի էինք 180 րոպե, բայց դա բավարար չէր: Պատասխան խաղի վերջին րոպեներն անցկացրինք ոչ լավագույն ձևով։
Դուք պետք է ճնշեք մրցակցին, երբ դա կարող եք: Մենք հարգում ենք «Ռեալին», նրանք մրցաշարի արքան են, բայց մենք ունենք անհրաժեշտ միջոցներ։ Մենք հիանալի մարզավիճակում ենք և ոչնչից չենք վախենում։ Մենք եկել ենք պայքարելու և ուզում ենք ռևանշի հասնել»,- մեջբերում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպանին The Guardian-ը։























































