«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը ակումբում տիրող մթնոլորտը համեմատել է իր նախորդ թիմերի մշակույթի հետ։
«Յուրաքանչյուր ակումբ ունի իր ԴՆԹ-ն: Փարիզում այն առանձնահատուկ էր և շատ տարբեր Անգլիայից և Գերմանիայից, ուստի համեմատելը հեշտ չէ:
«Բավարիայում» և «Չելսիում» մշակույթը շատ նման է: Ամեն ինչ հաղթելու մասին է: Սրանք ուժեղ ակումբներ են, որոնք կանոններ են սահմանում և բնավորություն են կերտում:
Փարիզում ամեն ինչ մի փոքր այլ էր։ Երկիրը մի փոքր այլ մշակույթ ունի՝ ոչ ավելի լավ, ոչ ավելի վատ: Ամենակարևորն այն է, որ ես սիրում եմ իմ թիմը»,- Տուխել խոսքերն է մեջբերում Goal-ը: