ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը հայտարարել է, որ Չեմպիոնների լիգայի հանդիպումները կարող են անցկացվել ԱՄՆ-ում։
«Դա հնարավոր է։ Մենք արդեն սկսել ենք քննարկել այս հարցը։ 2025 թվականին Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կանցկացվի Մյունխենում։ Դրանից հետո կտեսնենք»,- ասել է Չեֆերինը Men In Blazers-ին։
Չեմպիոնների լիգայի այս մրցաշրջանի եզրափակիչը կանցկացվի Ստամբուլում։
Չեմպիոնների լիգայի 2023/24 թթ մրցաշրջանի եզրափակիչը կկայանա Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում։























































