«Բարսելոնան» 26-րդ տուրի արտագնա խաղում պարտվեց «Ռեալին» (2:0):
Կատալոնացիների հարձակվող Լիոնել Մեսսին չի կարողանում գոլ խփել արտագնա վերջին 7 խաղերում: Դա նրա ամենավատ ցուցանիշն է 13 տարվա ընթացքում: 2006-ի սեպտեմբերից մինչև 2007-ի մարտը 32-ամյա արգենտինացին անընդմեջ 8 արտագնա հանդիպումներում չէր կարողացել գոլ խփել:
Այս մրցաշրջանում վերջին անգամ արտագնա խաղում Մեսսին գոլ է խփել «Աթլետիկոյի» դեմ խաղում՝ անցած տարվա դեկտեմբերին: