Իտալացի մասնագետ Ֆաբիո Կապելոն խոսել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի «Ինտեր»- «Միլան» խաղի մասին։
«Իտալիայից հինգ թիմ եվրագավաթների կիսաեզրափակչում է, դա ինձ զարմացրեց: «Ինտերն» ու «Միլանը» մեծ հաջողություն են գրանցել։
Ես ընդհանրապես չէի հավատում, որ «Միլանը» կհասնի ՉԼ-ի կեսաեզրափակիչ: Իսկ «Ինտերը» մրցաշարից դուրս թողեց ոչ միայն «Բենֆիկային»,- Կապելոյի խոսքերն է մեջբերում pianetamilan.it-ը
Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում «Ինտերը» կհանդիպի «Միլանի» հետ: Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 9-ին։























































