«Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուն այս ամառ կարող է տեղափոխվել «Բարսելոնա», հայտնում է The Sun-ը:
Երեկ հայտնի էր դարձել, որ «Բարսելոնան» պայմանագիր է առաջարկել «Լիվերպուլի» հարձակվող Ռոբերտո Ֆիրմինուին։
Նշվում է, որ բրազիլացի հարձակվողը համաձայնել է տեղափոխվել կատալոնական ակումբ: Նրա պայմանագիրը մերսիսայդցիների հետ ավարտվում է այս մրցաշրջանում։
31-ամյա բրազիլացին ավելի վաղ հաստատել էր, որ կհեռանա «Էնֆիլդից» մրցաշրջանի ավարտից հետո, երբ կավարտվի իր պայմանագրի ժամկետը՝ վերջ տալով «Լիվերպուլի» հետ ութամյա համագործակցությանը:
Ավելի վաղ տեղեկություններ էին հայտնվել, որ հարձակվողով հետաքրքրված են նաև «Յուվենտուսն» ու «Ռոման»։
























































