«Չելսիի» մարզիչ Էնթոնի Բարին պաշտոնապես միացել է «Բավարիայում» Թոմաս Տուխելի մարզչական շտաբին։ Այս մասին հայտնում է մյունխենյան ակումբի կայքը։
Բարին Տուխելի շտաբի ներկայացուցիչներից է, որը անգլիական թիմ էր գնացել Թոմասի հրավերով։ 2022 թվականի սեպտեմբերին Տուխելի հեռանալուց հետո նա մնաց «Չելսիում»։ Տուխելը «Բավարիայի» ղեկը ստանձնել է մեկ ամիս առաջ՝ ցանկանալով Բարիին տեսնել իր կազմում: Սակայն կապույտներն առաջին փորձից բաց չթողեցին իրենց մարզչին։
«Ուրախ եմ, որ կարողացանք պայմանագիր կնքել Էնթոնի Բարիի հետ: Էնթոնին կլրացնի մեր մարզչական շտաբը և իր աշխատանքի և որակների շնորհիվ իդեալական կհամապատասխանի «Բավարիային»»,- ասել է «Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը:
























































