«Բավարիայի» գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը Չեմպիոնների լիգայից դուրս մնալուց հետո քննադատել է «Մանչեսթեր Սիթիի» դեմ պատասխան խաղի գլխավոր մրցավար Կլեման Տուրպինին։
Խաղն ավարտվել է 1:1 հաշվով։ Առաջին խաղում «Սիթին» հաղթել է 3-0 հաշվով։
«Այսօր երկու բան մակարդակի վրա չէր՝ խոտածածկն ու մրցավարը։ Ես նրան կտայի ամենացածր գնահատականը իր առաջին որոշումից ի վեր։ Ես ընդհանրապես խախտում չտեսա այն դրվագում, որտեղ նա 11 մետրանոց նշանակեց մեր դարպասին»,-ասել է Տուխելը:
























































